Հինգշաբթի 08.04.2021
|
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել է, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի նվազած ծավալները մոտ ապագայում կվերականգնվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատավական գործակալությունը` մանրամասնելով, որ ՌԴ ղեկավարն այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Մենք ունենք կայուն ապրանքաշրջանառություն: Միևնույն ժամանակ անցած տարվա ընթացքում տարբեր պատճառներով՝ առաջին հերթին կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով, ապրանքաշրջանառությունը մի փոքր անկում է ապրել: Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այս ծավալը, այլև առաջ շարժվել», – ասել է Պուտինը