Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Ուրբաթ 02.04.2021

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 1-ին, կազմել է 532.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.97 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 624.63 դրամ (աճել է 1.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 732.70 դրամ (աճել է 0.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.01 դրամ (նվազել է 0.01 դրամով):