Հինգշաբթի 28.10.2021
|
ԱՄՆ Սենատում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են միլիարդատերերի եկամուտները հարկելու ծրագիր, հաղորդում է NPR-ը:
Նշվում է, որ սա ավելի լայն հարկային բարեփոխումների մի մասն է, որը նախատեսում է նաև նոր 15%-անոց հարկ խոշոր կորպորացիաների համար։
Հարկը կտարածվի այն մարդկանց վրա, որոնք տարեկան վաստակում են ավելի քան 100 միլիոն դոլար կամ երեք տարի անընդմեջ ունեն ավելի քան 1 միլիարդ դոլարի ակտիվներ։ ԱՄՆ-ում այդպիսի 700 մարդ կա։
Նրանցից կպահանջվի ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությանը ներկայացնել մանրամասն հաշվետվություն տարվա ընթացքում ձեռք բերված կամ կորցրած ակտիվների վերաբերյալ: