Ադրբեջանում ապրիլին օրական 595 000 բարել նավթ կարդյունահանվի

Ուրբաթ 05.03.2021

Ադրբեջանում ապրիլին օրական 595 000 բարել նավթ կարդյունահանվի, հաղորդում է ТАСС-ը:

Սա նշանակում է, որ կպահպանվի նավթի օրական արդյունահանման այն մակարդակը, որն առկա էր Ադրբեջանում 2021 թ. առաջին եռամսյակում:

Նավթ արդյունահանող երկրների՝ ՕՊԵԿ+-ի նախարարական նիստում, որը կայացել է այս տարվա հունվարի 5-ին, որոշում է կայացվել փետրվարին և մարտին պահպանել նավթի օրականա արդյունահանման՝ հունվարի ամսվա ծավալները:

Նախորդ տարվանից կորոնավիրուսի համավարակի բռնկումը զգալի հարված էր հասցրել նավթարդյունահանման ծավալներին՝ գնային զգալի տատանումների հանգեցնելով միջազգային շուկայում: