Ադրբեջանն այս տարի Թուրքիային ավելի շատ է գազ տվել, քան՝ անցյալ տարի

Չորեքշաբթի 31.03.2021

2021 թվականի հունվարին Թուրքիային մատակարարել է 1 միլիարդ 119,23 միլիոն խորանարդ մետր գազ՝ Շահ-Դենիզ հանքավայրից։ Դա 18․4%-ով ավելի բարձր է, քան՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։

Ընդհանուր առմամբ 2021-ի հունվարին Թուրքիային գազ մատակարարելու հարցում Ադրբեջանը պահպանել է երկրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում Ռուսաստանն է, որի բաժին է հասել բոլոր մատակարարումների 43,9%-ը, երրորդ տեղում Իրանն է (11,72%), չորրորդ տեղում՝ Ալժիրը (10,92%)։