Այսօր 20.04.2021
|
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն ապահովագրության իրականացման լիցենզա (ԱՊՈ 0043) ստացել է 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից: 2008 թվականի մարտի 11-ին Ընկերությունը վերալիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից` ստանալով ոչ կյանքի ապահովագրության թվով 13 դասերի գծով ԱՊՈ 0002(0043) լիցենզիան:
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ն ունի գրանցված մասնաճյուղ Կապան քաղաքում: Ընկերությունն ունի նաև գործակալական լայն ցանց, որի միջոցով ապահովագրական ծառայությունները հասանելի է դարձնում ՀՀ և ԼՂՀ ողջ տարածքում: Մասնավորապես` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ի գործակալ է հանդիսանում «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ-ն, որը ունի 55 գրանցված մասնաճյուղ ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի ոչ կյանքի ապահովագրության հետևյալ տեսակների գծով`
- ավտոմեքենաների ապահովագրություն,
- ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն /ԱՊՊԱ/,
- դժբախտ դեպքերից ապահովագրություն (ներառյալ արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ),
- գույքային ապահովագրություն,
- բեռների ապահովագրություն,
- ֆինանսական վնասների ապահովագրություն,
- առողջության ապահովագրություն,
- ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,
- աջակցության ապահովագրություն,
- վարկի ապահովագրություն,
Ընկերությունում գործող թեժ հեռախոսագծի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն շաբաթվա 7 օրերին տեղեկատվական աջակցություն եւ խորհրդատվություն ստանալ ընկերության աշխատակիցների եւ փորձագետների կողմից: Թեժ հեռախոսագիծը նաև հնարավորություն է տալիս հաճախորդներին ապահովագրական պատահարի մասին հայտնել Ընկերության ներկայացուցիչներին ու ստանալ համապատասխան ցուցումներ պատահարի վայրում ճիշտ գործողություններ իրականացնելու վերաբերյալ:
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Ընկերությունը ապահովագրական ռիսկերը դիվերսիֆիկացնում է` վերաապահովագրելով դրանք միջազգային բարձր վարկանիշ ունեցող հետևյալ ընկերություններում` Անգլիական «Լլոյդս»-ի սինդիկատի բրոքեր «Հոուդեն» ՍՊԸ-ի միջնորդությամբ` «Բրիտ Ինշուրանս Լիմիթեդ», «Սքոր» (Ֆրանսիա), «ԱԼՅԱՆՍ» Ապահովագրական ԲԲԸ-ը և այլն:
Հասցեն: Երևան, Հյուսիսային պողոտա 10, թիվ 1 տարածք, 0010
Հեռ.: (011)56 04 04
Էլ. փոստ: [email protected]
Վեբ կայք: http://www.armeniainsurance.am
Ապահովագրության տեսակները՝
Մասնաճյուղի անվանումը | Հասցե | Հեռախոս(ներ) |
---|