Այսօր 20.04.2021
|
ԱյԴի Բանկը հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթեւ արդյունաբերության ոլորտում գործող ձեռնարկությունների եւ կազմակերպությունների կողմից` որպես փայատիրական կոմերցիոն բանկ՝ «Անելիք» անվանումով: 1996թ. փայատիրական կոմերցիոն բանկը գրանցվել եւ սկսել է գործել որպես «Անելիք Բանկ» ՍՊԸ, 2007թ. վերակազմավորվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 9 լիցենզիա:
2018թ․հունիսի 4-ից բանկը ներկայանում է ԱյԴի Բանկ անվանումով։
Բանկի առաքելությունն է լինել առաջին ընտրության բանկ հաճախորդների համար՝ որպես լավագույն նորարար բանկ: Բանկը ձգտում է դառնալ առաջատար բանկ ՀՀ ֆինանսական համակարգում`հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։
Բանկը հանդիսանում է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, Հայ-Գերմանական Հիմնադրամի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքետինգի աջակցության կազմակերպության, Միջազգային միգրացիոն կազմակերպության, Համաշխարհային Բանկի միջազգային վարկային ծրագրերի մասնակից:
Բանկը հանդիսանում է Հայաստանի Բանկերի միության, SWIFT համակարգի անդամ, «ԱրՔա» ՓԲԸ բաժնետեր, Mastercard եւ Visa համակարգերի անդամ:
Բանկն ունի 14 մասնաճյուղ, որոնք գործում են Երեւանում, Գյումրիում, Աբովյանում, Գավառում, Էջմիածնում, Սեւանում եւ Վանաձորում:
Բանկի բաժնետերերն են՝ Fistoco ընկերությունը (Վարդան Դիլանյան)՝ 60% եւ Credit Bank-ը (Tarek J. Khalefe)`40%:
2017 թ. դեկտեմբերի 31 դրությամբ՝ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 46,806,107 հազ. դրամ, ակտիվները՝ 131,931,343 հազ. դրամ, պարտավորությունները՝ 85,125,236 հազ. դրամ:
Հասցեն: Երևան, Վարդանանց 13, 0010
Հեռ.: (010) 59 33 33, (060) 27 33 33
Ֆաքս: (010) 59 33 10
Էլ. փոստ: [email protected]
Վեբ կայք: http://www.idbank.am
Մասնաճյուղի անվանումը | Հասցե | Հեռախոս(ներ) |
---|