Այսօր 27.06.2022
|
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն գրանցվել է 2004թ. հոկտեմբերի 7-ին: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 84 լիցենզիա՝ տրված 25.02.2005թ.:
Բանկն իր գործունեությունը ծավալում է հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած կորպորատիվ, ներդրումային եւ փրայվիթ բանկային ծառայությունների միջազգայնորեն ընդունված սկզբունքներին:
Բացի ավանդական բանկային ծառայություններից, բանկն առաջարկում է նաեւ ոչ ավանդական բանկային ծառայությունների լայն փաթեթ, մասնավորապես` օվերդրաֆտ, ֆակտորինգ, առեւտրի ֆինանսավորման գործիքներ (ակրեդիտիվ, երաշխիք, գնման պատվերի ֆինանսավորում, արտահանման խթանման ֆինանսավորում եւ այլն), բրոքերային, պահառուական ամբողջական ծառայություններ, ինչպես նաեւ արտարժութային ածանցյալ գործիքներ` սվոպ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն եւ ոսկով գործառնություններ, անդերրայթինգի եւ շուկա ստեղծողի ծառայություններ, ինչպես նաեւ հաճախորդների կարիքներից բխող այլ ծառայություններ:
Իր գործունեությունն իրականացնելու համար բանկն օգտվում է միջազգային SWIFT վճարային, Bloomberg եւ Reuters տեղեկատվական, R-trader, Saxotrader, TKB_FX, FXAll_Fx Trading, Nasdaq OMX եւ Quick էլեկտրոնային առեւտրի, ինչպես նաեւ BankMail եւ CBANet էլեկտրոնային համակարգերից:
Բանկի սովորական բաժնետոմսերի 80%-ի սեփականատերն է «Էյչ-Վի-Էս Հոլդինգ» ՍՊԸ-ն, իսկ 20%-ինը՝ «Բելեգինգսմաչեփիջ Ջոնգո» ՍՊԸ-ն:
Միաժամանակ, Վարտան Սիրմակեսը՝ «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» շվեյցարական ժամացույցների ընկերության հիմնադիրը, հանդիսանում է բանկի սովորական բաժնետոմսերի 100%-ի անուղղակի մասնակից:
Բանկի աշխատակիցների թիվը՝ 122:
2017թ. դեկտեմբերի 31 դրությամբ՝ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 36,869,918 հազ. դրամ, ակտիվները՝ 161,979,844 հազ. դրամ, պարտավորությունները՝ 125,109,926 հազ. դրամ:
Հասցեն: Երևան, Վազգեն Սարգսյան 10, 0010
Հեռ.: (060) 757-000, (011) 757-000
Ֆաքս: (010) 52 95 91
Էլ. փոստ: [email protected]
Վեբ կայք: http://www.armswissbank.am
Մասնաճյուղի անվանումը | Հասցե | Հեռախոս(ներ) |
---|